Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունն անհանգստացած է սեփական իշխանության պահպանման հեռանկարով, դրա համար, ոչ ավել, ոչ պակաս, ռազմական գերատեսչության ղեկավարն է շտապ հանդիպումներ անցկացրել ներքին քաղաքական կյանքում առավել ակտիվ խաղացող կուսակցությունների ղեկավարների հետ: Հուլուսի Աքարին առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել խորհրդարանական քաղաքական ուժերից գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի, ընդդիմադիր «Լավ» կուսակցության ղեկավարի և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի հետ: Նա չի հանդիպել միայն քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության ղեկավարության հետ: Թե ինչ է քննարկվել, դժվար չէ կիրառել: Իմ կարծիքով՝ կառավարությունը խորհրդարան է բերելու որևէ նածագիծ, որն ուղիղ կապ է ունենալու Սիրիայում ռազմական գործողությունների հետ: Էրդողանի վարչակազմը չի կարող վեց ամսվա ընթացքում կրել երկու պարտություն, դա կլինի այդ վարչակազմի վերջը: Առաջին պարտությունը ՏԻՄ ընտրություններն էին, իսկ երկրորդը՝ Սիրիայի հարցում ոչ ճիշտ հաշվարկների արդյունքում այլ իրավիճակում հայտնվելու փաստը, որը բացարձակապես ձեռնտու չէ Թուրքիային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել