Վերջին օրերին ֆեյսբուքը հեղեղված է Սիրիայի վերաբերյալ բազում նկարներով և կոչերով:
Անխոս, այն ինչ այնտեղ կատարվում է, խիստ դատապարտելի է և ցանկություն է առաջանում անսիրտ և դաժան գործողությունների բնութագրման մեջ կիրառել շատ դիպուկ, բայց «ոչ եթերային» բառապաշար:
Այո՛, տեսնելով այդ նկարները, հուզվում եմ...
Այո՛, ընթերցելով հոդվածները, խիստ բարկանում եմ...

Բայց բացի հուզական ապրումներից նաև հասկանում եմ, որ սա «դաս» է, որը պետք է ընկալելի լինի շատ տարբեր պետությունների ղեկավարությունների համար` ներառյալ Հայաստանը:
Սա «դաս» է, թե ինչպես են վարվում ազգերի հետ, երբ նրանց լիդերները վարում են սխալ քաղաքականություն:
Սա «դաս» է, գլոբալիստների կողմից ֆինանսավորվող լածիրակների այս կամ այն հայտարարությունը լայքողներին, թե ինչպես են տուժում անմեղ մարդիկ, ովքեր նույնիսկ քաղաքականություն բառը չգիտեն և չիմանալով զոհվեցին:
Սա «դաս» է, որ պետք է աշխատել հանուն պետականության, այլ ոչ թե կուսակցության:
Սա «դաս» է, որ պետք է լինել ուժեղ, այլ ոչ թե հպարտ:
Սա «դաս» է, որը անհրաժեշտ է սովորել, որպեսզի կարողանալ գոյատևել...
Այո՛, ցավալի է, բայց քաղաքականության մեջ էմոցիան տեղ չունի և այսօր ֆեյսբուքում ստատուսներ գրելու փոխարեն անհրաժեշտ է սթափվել և տեսնել, թե ինչ է կատարվում պետության ներսում և պետության շուրջը... հավատացեք, որ ոչ մի լավ բան չի կատարվում:

Հույսով եմ, որ այս «դասերից» հետևություն կանի մեր երկրի ղեկավարությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել