The Economist ամսագրի համաձայն՝ պատմության ամենաազդեցիկ և ամենահարուստ մարդը եղել է Յակոբ Ֆուգեր կրտսերը, ով ավելի հայտնի էր որպես Յակոբ Ֆուգեր Հարուստ։ Նա բանկիր էր Աուգսբուրգից, ով ապրել է ուշ միջնադարում։

Ֆուգերը եղել է ընտանիքի 10-րդ զավակը։ 14 տարեկանում հայրը նրան ուղարկում է Վենետիկ, որտեղ էլ 18 տարեկանում սովորում է հաշվապահություն։ 21 տարեկանում նա սկսում է գլխավորել ընտանեկան բիզնեսը։ Բացի կտորեղենի վաճառքից` նա սկսում է զբաղվել նաև արևելյան համեմունքների վաճառքով, որն ավելի շահավետ էր, ինչպես նաև սկսեց գումար ներդնել հանքաարդյունաբերության մեջ։ Յակոբն ու իր եղբայրներn իրենց ձեռքում էին կենտրոնացրել մետաղի ոչ միայն արտադրությունը, այլ նաև վաճառքը։

Նա հարստանում էր և վտանգի ենթարկելով իր ողջ հարստությունը և վարկանիշը` հովանավորում էր Հաբսբուրգների տարածքային ամբիցիաները։ Շուտով Յակոբը դառնում է Մաքսիմիլիան 1-ին կայսեր և Կարլ 5-րդի պալատական բանկիրը, ովքեր անընդհատ նրանից մեծ քանակությամբ գումար էին վերցնում։ Մեծ եկամուտ էր բերում նաև Հռոմի պապին վարկեր տրամադրելը։

Յակոբ Ֆուգերը, լինելով երիտասարդ և հաջողակ, երդվել էր, որ շարունակելու է եկամուտ ստանալ։ Հենց այդպես էլ նա արեց։ Իր մահվան պահին նա արդեն մուտիմիլիոնատեր էր։ Եթե նա ողջ լիներ, ապա երջանիկ կլիներ` իմանալով, որ պատմության ընթացքում ապրած ամենաազդեցիկ և հարուստ մարդն է։

Իհարկե, այսօր հնարավոր չէ հաշվել նրա հարստության ճշգրիտ քանակը։ Սակայն հայտնի է, որ իր մահվանից որոշ ժամանակ առաջ նա նամակ է գրել Կարլ 5-րդին։ Նա հիշեցրել է, թե ում է պարտական թագավորն իր թագի համար և խնդրել, որպեսզի վերջինս վերադարձնի պարտքը՝ իր տոկոսներով։ Սակայն կայսրը չի կարողացել դա անել. տարեկան նրա եկամուտը կազմել է 400 հազար ֆլորին, իսկ պարտքը երկու անգամ ավելի շատ է եղել։ Իսկ Ֆլուգերի կարողությունը կազմում էր 2 միլիոն ֆլորին, որն այն ժամանակ շատ մեծ գումար էր համարվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել