Թուրքիան մինչև երեկ դեռևս անթաքույց հույս էր փայփայում, որ Սիրիայում իր ռազմական գործողություններին կմիանա նաև ԱՄՆ-ն: Այդպես էր մտածում, քանի որ Էրդողանը կարծում էր, թե ԱՄՆ նախագահին հետաքրքրում են միայն բիզնես շահերը, և որ նա ունի բիզնես մտածելակերպ: Էրդողանն այս անգամ կարծես թե սխալվեց: Թրամփին հաջողվել է Էրդողանի մտադրությունը ձգձգել առնվազն երկու ամսով:

Ամեն անգամ Էրդողանը Սիրիայում նոր անվտանգության գոտի ստեղծելու մասին նոր ժամկետներ էր հայտարարում, սակայն դրանք լրանալուց հետո փորձում էր տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բաների շուրջ է բանակցում ինչ-որ ուժերի հետ: Երեկ արդեն Էրդողանը Սիրիայում անվտանգության նոր գոտի ստեղծելու համար ժամկետ չնշեց, բառացի ասաց, որ կարող է ամեն պահի մտնել: Սա նաև վճռականության անկում է, քանի որ երբ ժամկետ է նշվում, փաստացի, այդ ժամկետում պետք է իրականացվի գործողությունը, այլապես այն կդիտարկվի ոչ վճռական գործչի հայտարարություն: Այս դեպքում նա խուսափեց ժամկետներ նշելուց և, հետևաբար, որևէ վճռականությունից:

Կարծում եմ, որ Էրդողանը որոշ ռազմական գործողություններ իրականացնելու է, պարզապես նա պետք է վստահ լինի, որ իրեն մենակ չեն թողնի, և նա չի հայտնվի աշխարհի կողմից մեկուսացման մեջ, ինչից էլ որ վախենում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել