Հոկտեմբերն Ադրբեջանում կրկին սկսվել է ռազմական բնույթի ուսումնական վարժանքներով: Հոկտեմբերի 4-ին մեկնարկվել էր «Սննդի կազմակերպում դաշտային պայմաններում» թեմայով, որն, ըստ էության, ենթադրում է պատերազմի ժամանակ սննդի կազմակերպում:

Կրկին հոկտեմբերի 4-ից Ադրբեջանի ԶՈՒ-ում, ինչպես նաև Նախիջևանի դիվիզիայում մեկնարկել է ռազմական բուժօգնության հրահանգիչների ուսումնական վարժանք: Վարժանքի շրջանակներում դաշտային պայմաններում ձևավորվել են հոսպիտալներ, բուժկետեր՝ առաջին բուժօգնության համար: Մասնավորապես՝ հրահանգիչները արյունահոսության, կոտրվածքի և վիրավորների համար են անցկացնում իրենց պարապմունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել