Tert.am Life-ը գրում է.
«Ֆեյք մամա»․ այսպես է կոչվում Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի, Արթուր Հարությունյանի մասնակցությամբ նոր սիթքոմը, որն «Արմենիա TV»-ի եթերում կլինի հոկտեմբերի 8-ից։
Սիթքոմի հիմքում հարուստ կնոջ պատմություն է, որն աչքի չի ընկնում բարությամբ, բավականին վատ է վերաբերում իր տանն աշխատանքի անցած այգեպանին: Իրադարձությունների բերումով նա կորցնում է հիշողությունն ու հայտնվում այգեպանի տանը․ իրադրության տերերը փոխվում են, և այգեպան Վրեժն իր 3 երեխայի հետ, որոշում է վրեժխնդիր լինել հարուստ կնոջից:
Tert.am Life-ը եղել է սիթքոմի նկարահանման հրապարակում և ներկայացնում է հումորային նախագծի առաջին մանրամասներն ու ֆոտոշարքը: Նախագծի ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է: Նկարահանումների մեծ մասն Օհանավանում են կայանում: Քաղաքից դուրս գնալն այնքան էլ հեշտ չէ, բայց իրենց ուզած կոլորիտը ստանալու համար ստեղծագործական թիմը ոչնչի առաջ կանգ չի առել:
Կադրում Մկրտիչ Արզումանյանն ու Արփի Գաբրիելյանն են․ նրանք կենտրոնացած տեքստ են ասում, հաջորդ պահին կատակում, իսկ երբ ռեժիսորն ասում է՝ «ստոպ», բոլորը փռթկում են, քանի որ տեսարանի նկարահանման ժամանակ զսպում էին ծիծաղը:
Հեռուստադիտողների համար նույնքան ծիծաղելի կլինի՞, թե՞ ոչ, պարզ կլինի հոկտեմբերի 8-ից: Այգեպանի դերակատար Մկրտիչ Արզումանյանը կարծիք հայտնեց, որ հեռուստադիտողները հետաքրքրությամբ կդիտեն իրենց նոր աշխատանքը: Պատմության հիմքը հիշեցնում է հայտնի ֆիլմ, սակայն ստեղծագործական թիմը վստահեցնում է, որ պատմությանը տվել են իրենց լուծումները:
«Կան բաներ, որոնք վերցված են հայտնի նախագծերից, սակայն գաղափարի հիման վրա գրվել է նոր սցենար: Շատ լավ սցենարական խումբ ունենք: Դերասանական կազմը ևս շատ լավն է: Երեխաներն էլ շատ տաղանդավոր ու լավ գործընկերներ են: Շնորհիվ դերասանական լավ կազմի՝ սցենարն ավելի է հարստանում»,- ասաց Մկոն ու հավելեց, որ նախագիծը կազմված է 24 մասից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ