Լոնդոնից գործող SOHR կազմակերպությունը, որը մշտադիտարկել է սիրիական հակամարտության ողջ ընթացքը, ամփոփել է դրան ՌԴ մասնակցության արդյունքները և հետևանքները:
Ըստ այդմ՝ 2015թ. սեպտեմբերից Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ գործողություններից զոհվել է 8.289 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1.997 երեխա, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5.244 անդամներ, տարաբնույթ հակակառավարական խմբավորումների 5.485 զինյալներ:
Պաշտոնական տվյալներով՝ Սիրիայում Ռուսաստանը կորցրել է շուրջ 100 զինծառայող, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ: Մինչդեռ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ ռուսական կորուստների թվիվը զգալիորեն մեծ է: Պաշտոնական թվերում չեն հաշվարկվում նաև ЧВК Вагнер մասնավոր ռազմական կազմակերպության մարդկային կորուստները, ինչը ևս հաշվվում է հարյուրներով (մինչև 400):
Հարկ է նշել, որ SOHR-ը սիրիական, ռուսական և իրանական աղբյուրների կողմից հաճախ է մեղադրվում կողմնակալ՝ սիրիական վարչակարգի և նրա դաշնակիցների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվություն տարածելու հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել