Բա շատ լավ ա ամեն ինչ, շատ լավ ա։

Հրաշալի ա, որ իշխանությունն առանց թաքցնելու ընտրովի է դատավորներին պաշտպանում։

Շատ լավ ա, որ դատավորներին բան ասողներն ընտրովի են կալանավորվում, ու ով իրանցն ա, ոչինչ չի անում։

Շատ լավ ա, որ բացահայտ 165 միլիոն սամալյոտի փող են տալիս ու ոչ մի գրամ չեն թաքցնում ու չեն էլ նեղվում։

Շատ լավ ա, որ ՍԴ նախագահի նկատմամբ բացահայտ ու առանց թաքցնելու թեմաներ են սարքում ու չեն թաքցնում, որ էդ ամենն անում են միմիայն նրա համար, որ ՍԴ-ն «իրանցով անեն» ու իրանց Վահեին սարքեն ՍԴ նախագահ։

Շատ լավ ա, որ բացահայտ իրանց «ընդդիմությունը» հավայի հիմնավորմամբ բացահայտ պաշտպանում ա իրանց։

Շատ լավ ա, որ սորոսականները հիմա առանց ամաչելու բացահայտ ցույց են տալիս՝ ովքեր են իրանցից ու ովքեր են իրանց պատգամավորները։

Հրաշալի ա ամեն ինչ, շատ լավ ա, որ վարչապետի երեխեքը 3 ավտոյով ու 5 ախրանայով դուրս են գալիս ման գալու։

Շատ լավ ա, որ բացահայտ դատավորները լիքը մարդկանց փակում են, որպեսզի շոուն կայացած համարի։

Շատ լավ ա, որ Արարատի մարզպետը եսիմ ով ա ու եսիմ ոնց մի օրվա մեջ որոշում ա համայնքապետ հանի, ու պլյուս դրան էլ՝ ինչքան բարեկամ ունի, բերում-խցկում ա։

Տո շատ լավ ա է, աննկարագրելի լավ ա, չեք պատկերացնում, թե ինչքան եք արժանի էս ամենին, ու չփորձեք որևէ մեկդ մի հատ բողոք անեք։

Վարչապետս ճիշտ ա ասել․ «Ձեններդ կտրեք ու հանգիստ վեր ընգեք տեղներդ», դուք եք էս բոլոլան սարքել, դուք էլ պիտի մինչև վերջին գդալը ուտեք, դուք արժանի եք սրան, ու չփորձի մեկը բողոքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել