Տղերք և աղջիկներ, Ձեր ցավը տանեմ, եթե 1.5 տարի անց, լրջագույն ու հիմնավորված քննադատությանն ի պատասխան, ցելի ապարատով, պլանավորած պատասխանում եք. «Բա գիտե՞ք՝ ինչից ա մեզ փրկել», ուրեմն՝ տխուր ա Ձեր վիճակը։

Ամոթ չէ, որ սխալվել եք. օր առաջ ազատվեք մոլագարի կամակատարը լինելու հանցավոր կարգավիճակից։

Մարդիկ կհարգեն Ձեր խիզախությունն այս փուլում, թե չէ քիչ ա մնացել, մի քիչ էլ որ ձգեք, հարգելու են Ձեր անմեղության կանխավարկածն ու դատից առաջ զերծ մնան կոպիտ բնորոշումներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել