Մի նկարի պատմություն

Այս լուսանկարում Ապրիլյան պատերազմի մասնակից Շուլին է, ով հենց այս պահին կնքում է իր մարտական անմահ հերոս ընկերներից մեկի երեխային, ու նա մենակ չէ, նրա հետ են նաև իր 48 այլ մարտական ընկերներ, ովքեր միասին կնքեցին Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների քույրերի, եղբայրների, ինչպես նաև հերոսների անունները կրող հարազատներին։

Մկրտությունն իրականացնում է անձամբ Պարգև Սրբազանը։

Շատ բան չեմ ուզում ասեմ այս իրադարձության մասին, բայց մի բան կարամ ասեմ․ էս լուսանկարը գերհուզիչ է, գերհպարտանալի ու աննկարագրելի հուսադրող, որ նման տղերք ունենք, ովքեր, բացի նրանից, որ հերոս են, անվախ ու ուժեղ, նաև հզոր, սրտանց ու մեծատառով մարդիկ են ու երբեք չեն մոռանում իրենց ընկերներին ու հիմա բարեկամական կապով միացան իրենց ընկերների ընտանիքների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել