Ինձ ծանոթ մի տղա, ով Եվրոպայից էր եկել Հայաստան, հարցրեք, թե ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ մի տեսակ տարօրինակ դարձել... 21-րդ դարում մեզ մոտ դեռ մարդիկ կան, ովքեր իրենց մինիմալ պահանջներն անգամ չեն կարողանում բավարարել, գրեթե բոլորը՝ սկսած ամենաաղքատներից, վերջացրած օլիգարխներով, վարկերի բեռի տակ են, չկա որևէ երաշխիք ապագայի նկատմամբ՝ մարդը ոչ մի կերպ չի կարողանում պլանավորել իր գործունեությունը, քանզի ամեն վարկյան ամեն ինչ կարող է փոխվել, աշխատողները հիասթափվում են, քանզի ծախսած էներգիայի դիմաց կոպեկներ են ստանում, չաշխատողներն էլ պարապությունից են խելագարվում, թալանչիները բացահայտվում են, բայց հետո պարզվում է, որ բացահայտողն իբր խառնում է ինչ-որ բան, մասնավոր հատվածին արդեն անհետաքրքիր է Հայաստանում աշխատել, իսկ պետական հատվածն էլ աշխատի, որ ի՞նչ անի ... 
Տարօրինակ կլիներ, եթե մենք տարօրինակ չլինեինք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել