Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունից հետո կրկին ակտիվացել են Իրանի և Միացյալ Նահանգների նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ քննարկումները: Այս պահին իրավիճակը հետևյալն է․ Միացյալ Նահանգներն Իրանի նախագահի հետ հանդիպման հարցում նախապայման չի առաջադրում, իսկ իրանական կողմի պատասխանը երկիմաստ է։ Մի կողմից հոգևոր առաջնորդը բացառում է ԱՄՆ-ի հետ որևէ երկխոսություն, մյուս կողմից Ռուհանին հայտարարում է, թե Թրամփի հետ կբանակցի, եթե Միացյալ Նահանգները վերացնի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Ինչ վերաբերում է Բոլթոնի պաշտոնանկությամբ պայմանավորված Թրամփ-Ռուհանի հանդիպման հավանականությանը, ապա այդ փաստը ոչ թե մեծացնում, այլ նվազեցնում է հանդիպման հնարավորությունը, քանի որ Իրանը Բոլթոնի հեռացումը դիտում է որպես հետքայլ և փորձելու է ավելի կոշտացնել իր դիրքորոշումը՝ պահանջելով իր առաջարկած նախապայմանների լիարժեք կատարում: Իհարկե, այլ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ Բոլթոնի հեռացմամբ փոխվի ամերիկյան քաղաքականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել