Սոս Ավետիսյան անուն-ազգանունով պատգամավոր կա, ասում է՝ Արցախում 92 թվականից հետո արդար ընտրություն չի եղել։ Հիմա ես չեմ, դուք եք, իր ասածներին ի՞նչ որակում տանք, որ ամբողջությամբ տեղը տեղին սազական լինի։ Էլ չեմ ասում, որ իր «նաչալնիկը» ստատուսով Արցախի արդար ընտրություններն էր գովում (եթե Սոսի նման մտածում եք, որ դրան հասնում են շատ կարճ ժամկետում, ապա «շնորհավորում» եմ նաև ձեզ):

Լավ, էս մարդկանց ֆրակցիան ղեկավար, քարտուղար, վերջապես հասուն մարդ չունի՞՝ գոնե մի առողջ, դրական, միասնական կարծիք հայտնեն, էս մարդկանց իրենց տեղը նստեցնեն, որ ամեն տեղից վեր կացող մեր պետականության վրա քար չգցի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել