Ամերիկյան Գեյլսբերգ քաղաքի ոստիկանությունը Facebook-ում հրապարակել է հետախուզման մեջ գտնվող հանցագործի լուսանկարը, որը խախտել է մետամֆետամինը պահելու համար փորձաշրջանի պայմանները: Ցանցի օգտատերերը տղամարդուն նմանեցրել են Ուոլտեր Ուայթին՝ «Breaking Bad» սերիալից, որին մարմնավորել է դերասան Բրայան Քրենսթոնը:

Հրապարակումը համացանցում բազմաթիվ հումորային մեկնաբանություններ է հավաքել: Օգտատերերը նաև նշել են, որ հետախուզվող տղամարդը և ֆիլմի հերոսը նման են ոչ միայն արտաքինով, այլև մեթամֆետամինի հետ կապված իրենց իրավախախտումներով:

«Օ, Աստված իմ, սա Ուոլտեր Ուայթն է»,- գրել են օգտատերերը: «Դուք չե՞ք ուզում նրան փնտրել Ալբուքերքում»,- առաջարկել է օգտատերը:

Ի դեպ, Միացյալ Նահանգներում հանցագործների լուսանկարները հաճախ համացանցի «հիթեր» են դառնում: Ավելի վաղ Life-ը պատմել էր մի գանգստերի մասին, որի լուսանկարը կատակների ու ծաղրի առիթ էր դարձել սանրվածքի պատճառով: Ոստիկաններն անգամ ստիպված էին օգտատերերին զգուշացնել քրեական պատասխանատվության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել