Վարչապետի թիմը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, սկսել է ոչնչացնել իր թիմակիցներին մինչև վերջ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորն Արայիկ Հարությունյանի մտերիմն էր և ներկայացվում էր որպես Նոր Հայաստանի կադրային քաղաքականության էտալոն: Ընդամենը մեկ տարի առաջ երիտասարդ դոկտոր-պրոֆեսորին իշխանությունն ընդգրկեց Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում և դարձրեց ավագանի, այնուհետև Արայիկ Հարությունյանի համառ ջանքերով նշանակվեց ռեկտոր: Հիմա արդեն նախկին ռեկտորին Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը քրեական պատասխանատվության է կանչում: Մի բան հստակ է այլևս. փողոցից պետական բարձր պաշտոնների նշանակված, այնուհետև իրենց շրջապատին պետբյուջեից բարձր պարգևավճար տված բոլոր «հեղափոխականները» պատասխան են տալու: Եվ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է բոլորին փուռը տալու:

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ իշխանությունների՝ ԵՊՀ-ում դրածոները նույնպես, վարչապետի բառապաշարով ասած, չեն պլստալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել