Hraparak.am-ը գրում է․
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը մեկնել է ԱՄՆ։
Այցի ընթացքում նա հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) պատվիրակության ղեկավար Մայք Թըրների հետ, հաղորդում է Ermenihaber-ը։
Աքարը նշել է, որ քննարկել են Հայաստանի, Հարավային Կովկասի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր և կարծիքներ փոխանակել միջխորհրդարանական երկխոսության կարևորության վերաբերյալ։
«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների շարքում ահաբեկչությունից ամենաշատը տուժած երկիր՝ ընդգծել ենք, որ ՆԱՏՕ-ի ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը պետք է տան ավելի շոշափելի արդյունքներ։ Նաև կարևորել ենք դաշնակից երկրների միջև արտահանման սահմանափակումների և «CAATSA» պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը»:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/am/post/c5070f7fa3397ea76f54f90c5fb7a0db
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



