Նկարում պատկերված է Աֆրիկյան մայրցամաքի և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ամենասարսափելի բռնապետերից մեկը՝ մարդակեր Ժան Բեդել Բոկասան: Բոկասան ծնվել է 1921թ.։ Երիտասարդ տարիներին լինելով զինվորական՝ նա 1966թ. ռազմական հեղաշրջման միջոցով տապալել է գործող իշխանությանը և դարձել նախագահ: Հետագայում նա իրեն հայտարարեց Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության կայսր: Բոկասսան այն բռնապետերից էր, ով չէր հանդուրժում այլակարծությունը: Նա կանիբալ էր և ժամանակ առ ժամանակ համտեսում էր սեփական քաղաքական սպանված հակառակորդներին: Բոկասան երբեմն իր քաղաքական հակառակորդներին կոկորդիլոսների բաժին էր դարձնում: Նրա զոհերն անգամ երեխաներն էին:

Հատկապես սարսափելի էին 1979թ. դեպքերը, երբ Բոկասան օրենք ընդունեց, որ բոլոր դպրոցականները և ուսանողները պետք է հատուկ համազգեստ կրեն: Աղքատ աֆրիկացիների համար դա մեծ ճոխություն էր, և դպրոցականները, ուսանողները դուրս եկան ցույցերի: Կառավարական ուժերը դաժանորեն ճնշեցին ցույցերը: Ցույցերին մասնակցած մոտ 200 աշակերտ և ուսանող մահապատժի ենթարկվեց: Մահապատիժներն անձամբ դիտում էր Բոկասան: Այս իրադարձությունը հետագայում անվանվեց «Աշակերտների գործ»:

1979թ. նա հեռացվեց իշխանությունից և հայտնվեց դատական գործընթացների մեջ: 1996թ. նա մահացավ սրտի հետ կապված խնդիրների արդյունքում: Բոկասայի զոհերի թիվը հասնում է 200 հազարի: Շատերը սպանվել են անգամ առանց ֆորմալ բնույթ կրող դատական նիստերի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել