Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես՝ պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեններն ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե Ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացկամ վերաբերմունքը», ինչը նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում, ֆինանսավորումը կնվազի...

Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները... Սա պաշտոնական դիրքի չարաշահում է:
Հորդորում եմ բուժկենտրոնների տնօրեններին բարձրաձայնել այս հարցը ոչ թե իմ, այլ գոնե լրատվականների մոտ:

#վախկոտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել