Ինչքան ֆեյքս գոյություն ունի, պայքարել եմ, որ մեր զինվորները պատիվ չառնեն մարդկանց, ովքեր դրանց համար չունեն ոչ մի օրինական իրավունք։ Առաջ Տարոնին էին չեստ առնում, հետո՝ նմանատիպ էլի մարդկանց, ովքեր գնում էին Ղարաբաղ ու փորձում էին զինվորների հաշվին փիառվել, հիմա էլ Ավինյան Տիկոն ա և Կարգին Հայկոն։

Նորից եմ դիմում զինվորական բարձր ղեկավարությանը․ տղե՛րք, մեր զինվորներին մի դարձրեք «գործիք» պաշտոնյաների սեփական փիառը ապահովելու համար․ նրանք բոլորից ավելի կարևոր են ու երկրի համար ավելի օգտակար ու նրանք անփոխարինելի են, վերջ տվեք էս կինոյին։

Մեր զինվորները պետք է պատվի առնեն միմիայն մարդկանց, ովքեր պատիվ առնվելու իրավունք ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել