Նոր տեղեկացա, որ ձեր սրտի նախարարը աշխատանքից ազատել է Ուռուցքաբանական ազգային կենտրոնի (ՈւԱԿ) տնօրեն, պրոֆ. Արմեն Հովհաննեսի Տանանյանին: Արժանապատիվ կերպով, չհանդուրժելով նման անարդարությունը, աշխատանքից հեռացել է նաև ուռուցքաբանական ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բուժական գծով տնօրենի տեղակալ, բ․գ․թ․ Վարուժան Հայկի Շահսուվարյանը, ումից իմ կլինիկական օրդինատուրայի ընթացքում շատ բան եմ սովորել, և կասկածից դուրս է, որ նա համարվում է ուռուցքաբանական ուրոլոգիայի ամենափորձառու մասնագետներից մեկը:

Ձեր սրտի նախարարն Արմեն Տանանյանին ազատել է այն բանից հետո, երբ մանրակրկիտ ստուգումներից հետո կենտրոնում որևէ խախտում չի հայտնաբերել, և որևէ հիմք չկար նրան աշխատանքից հեռացնելու, քանի որ վերջին տարիներին՝ Արմեն Տանանյանի պաշտոնավարման շրջանում, ՈՒԱԿ-ը միայն զարգացում և վերելք էր ապրում:
Ցավով պետք է նշեմ, որ ձեր սրտի նախարարը լուրջ հակակրանք և ֆոբիա ունի ոլորտի կայացած և անվանի մասնագետների նկատմամբ և ձգտում է փոխարինել նրանց միջակ կադրերով, ովքեր կհամաձայնվեն կամակատար լինել իր համար ու լռեցնելով բժիշկներին՝ հանդուրժել ոլորտում վարվող արատավոր քաղաքականությունը:

Տարօրինակ է, որ որոշ մարդիկ համաձայնվում են զբաղեցնել իրենցից ավելի արժանի և ոլորտում իրենցից ավելի մեծ վաստակ ունեցող մարդկանց բազկաթոռները... Նրանք ուղակի չեն հասկանում, որ դառնում են խամաճիկ և երիտասարդ տարիքում «փչանում» են, քանի որ ոլորտն իրենց չի ների բժշկության մեջ ընդունված էթիկայի կանոնների խախտումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել