Ինչպես հայտնի է տարածաշրջանում Ադրբեջանը փորձում է սեփականաշնորհել ամեն բան , ինչը հայկական է:
Սկսած նորօրյա հայկական երաժշտոթյունից վերջացրած ուտեստներից: Ադրբեջանը որոշել է շատ ավելի հեռուն գնալ: Բազմիցս հայտարարել է, որ Քարվաճառաի տարածքում գնտվող բոլոր եկեղեցիները, որոնց հայկակնությունը հաստատում է ոչ միայն ճարտարապետությունը այլ հողի հաստ շերտի մեջ թաղված քարեղեն արձանագրությունները, փորձում են ներկայացնել ոչ ավել ոչ պակաս ադրբեջանական: Ավելի շուտ , ըստ իրենց, աղվանական, կամ այլ ազգային փոքրամասնությունների, որոնց բախտը չի բերել և հայտնվել են շինծու թուրքական մոտիվներով ստեղծված պետության տարածքում: Ի դեպ, ադրբեջանցիները վերջին շրջանում փորձում են օգտագործել ազգային փոքրամասնություն, ավելի ճիշտ բնիկների մի էթնիկ խմբի ևս՝ ուտինների: Ի դեպ, դեռևս հինգ տարի առաջ անձամբ Ալիևը ուտիների Նինջ գյուղում բացեց դպրոց, որտեղ այլևս չեն դասավանդում ուտիներեն (տառեր չունեն, բայց լեզու ունեն) :
Որպեսզի պարզ լինի, թե ովքեր են ուտինները բերեմ մի քանի փաստ. նրանք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են իրենց համարում, չեն ամուսնանում օտարազգիների հետ, իրենք ամուսնանում են միայն հայերի հետ, 1988-90թթ-ին ուտիններին Ադրբեջանից զանգվածային տեղահանեցին , քանի որ նրանց ազգանունները վերջանում էին յան-ով և , իսկ անձնանունները հայկական էին և ասոցացնում էին հայերի հետ: Հարկ եմ համարում նշել, որ ուտինները ևս ունեն ցեղասպանության օր, իսկ Կասպից ծովը իրենց թարգմանությամբ նշանակում է Մորթվածների ծով, քանի որ ժամանակին թյուրքական ցեղերը այս ցեղատեսակին մորթել և լցրել են այդ ծովը: Ինձ հասած հավաստի տեղեկություններով Սանկտ Պետերբուգի ձեռագրերի թանգարաններից մեկի արխիվում պահվում է ուտինների այբուբենը, որի ակտիվ փնտրտուքի մեջ է մի ուտինուհի: 
Վերադառնալով մեր օրեր պետք է ասեմ, որ Ադրբեջանը իր ներկայիս տարածքում բնակվող ուտիններին փորձում է օգտագործել ի օգուտ իրեն, այն ինչ մեզ տրված էր լայն հնարավորություն հենց ուտինների փաստը օգտագործելով պատմության քառուղիներում նեղը գցել արհեստածին պետությունը ղեկավարող քրդական ցեղային արմատներ ունեցող, սակայն իրենց աշխարհին անհայտ ազգին դասող ղեկավարության վարած քաղաքականությանը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել