Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմական ոլորտում գնալով ավելի են խորանում և բարենպաստ դիրքերում հայտնվում երկու երկրների համար, փոխարենը Թուրքիան հետզհետե դառնում է ավելի անվստահելի գործընկեր Արևմուտքի և Եվրոպայի համար: Եթե որոշ չափով եվրոպական երկրները մեղմ են մոտենում Թուրքիայի վարած արտքին քաղաքականությանը, ապա նույնը չեմ կարող ասել ԱՄՆ-ի դեպքում: Անշուշտ Թուրքիան հեռահար նպատակներ ունի, նա փորձում է իր դերկատարությունն ընդգծել տարածաշրջանում, դրա համար այս փուլում ԱՄՆ-ին չանչ է ցույց տալիս, բայց սա երկար չի կարող տևել: Այս ճանապարհով գնալու դեպքում վաղ թե ուշ ես կանխատեսում է թուրքական պետությունից տարածքների կորուստ, բայց ոչ թե հարևան պետությունների կազմում ընդգրկելու հաշվին, այլ տարածաշրջանում նոր պետության ձևավորման հաշվին: Սակայն դեռևս անհայտ է, թե ինչ պետություն կարող է արհեստականորեն ստեղծվել, որը մեծ խնդիրներ է առաջացելու Թուրքիայի համար, բայց որ դա մինշանակ քրդական պետություն է կարող է լինել, այդքան էլ այդպես չէ, այլապես հիմա վաղուց այն կյանքի էր կոչվել: 
Դատելով Թուրքիայի կողմից վտանգավոր ճանաչելու փաստը ԱՄՆ-ի հասարակական ներկայացուցիչների ներկայությունը հատկապես հարավ-արևելյան և արևելյան նահանգներում, կարելի է փաստել, որ ԱՄՆ-ն լուրջ աշխատանքներ է տանում Թուրքիայի ներսում Թուրքիայի քաղաքացիների հետ ազգային, կրոնական, կամ հենց ազատական գաղափարախոսության պրոպագանդայի հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել