Ջերմուկի և հարակից համայնքների սիրելի բնակիչներ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անունից ձեզ կոչ ենք անում Ամուլսարի կապակցությամբ բողոքի ցույցերի ընթացքում չկորցնել զգոնությունը: 
Ձեր խնդիրներով իբր մտահոգված սորոսականներն իրականում միանգամայն այլ նպատակներ են հետապնդում: Վճարված սորոսականներն, աղմկելով, իրենց վրա են վերցնում ձեր խնդիրների շուրջ իշխանությունների հետ բանակցելու նախաձեռնությունը, ինչից հետո իրենց սեփական օրակարգով ձեր անունից պայմանավորվում են իշխանությունների հետ ինչ-որ կլորիկ գումարի շուրջ: 
Սիրելի ջերմուկցիներ, եղե՛ք ուշադիր, ձեր խնդիրները բարձրացրեք անձամբ, մի՛ հավատացեք բնապահպան ներկայացող, այսպես կոչված, միջնորդներին, ովքեր, «Ամուլսար» գոռալով, իրենց շահն են առաջ տանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել