Փաստերեն, բժիշկների «սպիտակ» աշխատավարձը գոյացնում է «սև» գումարներ...
Մի քանի ամիս առաջ, երբ առաջին անգամ ստացա այս տեղեկատվությունը պետության ենթակայության տակ գնտվող հիվանդանոցում աշխատող մեր կոլեգայից` չզարմացա, քանի որ այս «ձեռագրի» մասին լսել էի դեռ 2 տարի առաջ, երբ ասացին, որ մի ախտորոշիչ կենտրոնի տնօրեն իր աշխատակիցների արձակուրդայինները փոխանցում է, բայց հետո պարտադրում է, որ բերեն և առ ձեռն տան իրեն... 
Տարբեր պետական ենթակայության տակ գնտվող բժշկական կենտրոններում տեղակայված իմ աղբյուրները փոխանցում են, որ որոշ տնօրեններ պարտադրում են փոխանցած աշխատավարձից կոնտկրետ գումար վճարել իրեն կանխիկ կերպով: Այս հանգամնքի առկայությունը պարզաբանում է, թե ինչպես որոշ տնօրեններ, ովքեր ժամանակին «բիզնեսով» էին զբաղվում, սակայն չէին կարողանում նոր մեքենա գնել, կարողացան իրենց մեքենաները «նորացնել»... 

Իմ հարցին, թե ինչու՞ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացնում հանցագործության վերաբերյալ, նրանք պատասխանում են, որ վախենում են... Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչի՞ց պետք է վախենա բժիշկը` իր աշխատավարձը օրինական կերպով պաշտպանելու և հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պարագայում...

Զավեշտը կայանում է նրանում, որ ինձ բողոքող անձանցից ոմանք նախորդ տարի խիստ հեղափոխական էին և ուրախանում էին առողջապահության ոլորտում իրականացող «ռեֆորմներին», սակայն այսօր ընդունում են, որ «ես ճիշտ էի, իրենք` սխալ»...

Ինչևիցե... հարգելի կոլեգաներ, հորդորում եմ նման դեպքերում դիմել ոստիկանություն... 
Ես պատրաստ եմ օգնել ձեզ` տրամադրածլով փաստաբան, ով ԱՆՎՃԱՐ հիմունքներով կներկայացնի Ձեր շահերը:

Հ.Գ. մի վախեցեք... ինչպես կասեր պապս` երկու վախը մի մահ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել