Առանցքային գաղափարն այն է, որ ցանկացած երկիր տնտեսապես և ռազմականապես զարգանում է կառավարության կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության շնորհիվ։ Եթե ներկա կառավարությունը և հպարտ քաղաքացիները գիտակցեին այս ոչ այնքան բացահայտ ճշմարտությունը, նրանք կկռահեին, որ ոսկին կարելի է ներկրել արտասահմանից, ինչպես ադամանդը, մշակել և վաճառել նույն արտասահմանում։ Սրա համար ոչ մի հանք էլ պետք չէ շահագործել, որից, ըստ էության, ոչ մի լուրջ օգուտ չունի պետությունը։ Ընդամենը պետք է հարկերը նվազեցնել, բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, գործարարներին և ամբոխին հեռու պահել քաղաքականությունից, խորհրդարանը մեծամասնական ընտրակարգի միջոցով համալրել մասնագետներով՝ դարձնելով արտասահմանից անկախ գործող օրենսդրական մարմին, պատգամավորների և պաշտոնյաների աշխատավարձը կրկնակի կրճատել և այլն․․․ Սովորաբար, ծույլ ու պատեհապաշտ մարդիկ են <<հեշտ ճանապարհ>> ընտրում, քանզի նրանք նպատակ չունեն տնտեսություն զարգացնելու և փորձում են ավելի հեշտ ու արագ յուրացնել բյուջեն։ Որպես կանոն, էլիտան ընտրում է հենց նման մարդկանց՝ ամբոխի և ժողովրդավարության միջոցով նրան <<նշանակելով>> որևէ երկրի նախագահ ու վարչապետ։ 
Սա է այսօրվա քաղաքական իրականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել