Նաիրիտը փակվեց, ասացին "Ջերմուկով Հայաստանը կպահենք...»

էտ «Ջերմուկով Հայաստան պահողի» քաղաքական սանիկը այսօր շատ ծանր երկընտրանքի առաջ է կանգնած, որովհետև այլևս «Ջերմուկով Հայաստան չի կարողանալու պահի...» ու ստիպված է համակերպվել այն մտքի հետ, որ հերթական անգամ իր խոսքին պետք է հակասի, իր խոստումը դրժի, իր ասածը գետնով տա... 
Ամուլսարի հանքի` մարդու առողջության և առողջապահության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ իմ ուսումնասիրությունները և ունեցածս տեղեկատվությունը քիչ է, որպեսզի արտահայտեմ իմ դիրքորոշումը, սակայն ինձ համար մի բան ակնհայտ է` ժողովրդի վարչապետի կողմից խոստացվածը չի կատարվել... ժողովուրդը խաբվել և հերթական անգամ հիասթափվել է...

Դանդաղ տեմպերով, բայց բոլոր ոլորտներում ապացուցվելու է, որ պոպուլիզմը, սուտ խոստումները, հորինված լեգենդները և բանսարկությունները որևէ առընչություն չունեն պետություն ղեկավարելու, զարգացնելու և մարդկանց կյանքը բարելավելու հետ... և սա այն դժվար, բայց ուսուցանող ճանապարհն է, որը պետք է անցնեն մեր երկրի բոլոր քաղաքացիները...

Հ.Գ. Ձեր սրտի պաշտոնյաները Ձեզ պահապան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել