Կարող եք ասել, ինչի՞ են էսօր ԱԺ նախագահը, ԱԺ պատգամավորներ և հեղափոխական այլ գործիչներ, նրանց գովերգող ֆեյսբուքյան ակտիվիստներ պաթոսային գրառումներով սկսել տարածել հայկական բանակի փայլուն օպերացիայի մասին, հարց տվե՞լ եք ձեզ, դա մի օրում է տեղի ունեցել, թե՞ օրերի ու ամիսների ընթացքում։ Ինչու՞ են էսօր էդ տեղեկությունը մեծ ծավալով շրջանառության մեջ դրել։ Կարող եմ վստահ ասել, որ դա խայծ է ուղղակի։

Իրական պռոբլեմը հենց հիմա Բաղրամյան 26-ի ու Բաղրամյան 19-ի դիմաց է, Ամուլսարի հանքի բացման հարցն է, և հանքավայրի թեման գնալով լրջանում է։ Չեմ նախանձում կառավարությանն ու իր ղեկավարին, բայց ինչքան էլ տարբեր հնարքներով թեման մեկանգամյա ձևով շեղեն, սա լուրջ ու երկարատև բարդ լուծվող, կամ չլուծվող հարց է, ամեն անգամ չեն կարող կեղծ օրակարգերով թեման շեղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել