1996թ.-ի այս օրը, օգոստոսի 19-ին, ծնվել է հերոս Գևորգ Վարդանյանը: Գևորգը, ով ապրում էր արտերկում, 18 տարին լրանալուն պես վերադառնում է Հայաստան, իր պարտքը Հայրենիքի նկատմամբ տալու: Չնայած այն բանին, որ Գևորգը Հայոց լեզվին գրավոր չէր տիրապետում, բայց զինվորական երդման տեքստը սովորելու համար կարճ ժամանակահատվածում սովորում է Հայոց այբուբենը... 2015թ.-ին թշնամու դիվերսիայի ճիրաններից իր կյանքը վտանգելով փրկում է մարտական ընկերոջը, որի համար արժանանում է բազմաթիվ խրախուսականներին... Չարաբաստիկ 2016թ.-ի ապրիլին Գևորգը, ով տան միակ զավակն է, զոհվում է հանուն հայրենի հողի... Շնորհավոր ծնունդդ ՀԵՐՈՍ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել