Ադրբեջանում շարունակվում են հունիսի 15-ից սկիզբ առած տոնակատարություններ ու տոնախմբությունները, նվիրաված Ադրբեջանի սահմանապահի 100-ամյակին: Այդ տոնակատարությունների շրջանակներում, այսօր զավեշտի հասնող հայտարարություն է տարածվել Ադրբեջանի սահմանապահ ուժերի կազմի կողմից, հերթական անգամ Հայաստան-Ադրբեջանի սահմանին այցելության ժամանակ: Զինծառայողների ներկայությամբ բարձրագույն սպայական կազմը հանդես է եկել ելույթով, որտեղ նշել են, որ «Հայաստան անունով պետություն չկա, դա Արևմտյան Ադրբեջանն է, իսկ Խորհրդային միության կողմից ստեղծված Հայաստանի սահմանը Գյոկչայ (Սևան) լիճն է» ... Ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն րոպե իր հասարակության մեջ սերմանում է, ոչ միայն Արցախի նկատմամբ պահանջատիրություն, այլ ողջ Հայաստանի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել