«Երևան» հիմնադրամի ֆորմատ համար 2 

Ինչպես մեր քաղաքապետն է սովոր ասել՝ ըստ «օդում կախված լուրերի» վերջերս փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը իր մոտ է կանչում խոշոր կառուցապատողների և բանավոր կամ գրավոր պարտավորագիր վերցնում՝ բնակելի շենքի շինթույլտվության համար տվյալ շենքի բնակարանների 5%-ը կամ դրա չափով երկրորդային շուկայից համապատասխան քանակության բնակարաններ՝ բնակ. ֆոնդի առկա խնդիրները կարգավորելու նպատակով։ Արդյո՞ք կա նման բան, և, եթե այո, ապա ո՞ր օրենքի շրջանակներում է դա արվում և ո՞ր օրենքն է այն կարգավորում։

Եթե սա ճիշտ է, հիշեցնում է Երևան հիմնադրամի գործունեությունը, որ շինթույլտվություն տրամադրելու համար տնտեսվարողները գումար էին մուտք անում հիմնադրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել