Մինչ Հայաստանի վարչապետը սելֆի ստիկը ձեռքին Գյումրիում Հանրապետականների պիցցայանոցները, վետերոկներն ու թանգարաններն էր գովազդում՝ տուրիզմի վարչության միջին վիճակագրական աշխատողի պարտականություններ կատարելով, Ադրբեջանը սահուն տեղավորվեց ՌԴ-Իրան օրակարգերում:
Օգոստոսի 14-ին Սոչիիում կկայանա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահի բարձր մակարդակի հանդիպումը: Բացի եռակողմ հանդիպումից Իրանի նախագահը առանձին հանդիպումներ է ունենալու ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ՝ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերով: 
Երևի ավելորդ ա ասել՝ թե որքան կարևոր ա Հայաստանի համար Իրան-ՌԴ հարաբերություններում դերակատարում ունենալը: Սա կենսական կարևորության հարց ա մեր երկրի համար, իսկ ինչ են անում Հայաստանի իշխանությունները: Ճիշտա՝ սաղ օրը մարզային կամ օտարերկրյա գաստրոլների են ու մարզերում տնտեսական ֆորումներ են անում, որոնց միակ քյարը Նիկոլի ուտելն ա մնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել