Վլադիմիր Կարապետյանը Ստամբուլյան կոնվենցիան քննադատող հանրային ինստիտուտների հետ կապված նշել է․ «Մեր զրույցը ծավալվում է ոչ թե հեղափոխական նորարար մոտեցումներով աշխատող ինստիտուտների, ոչ թե նախարարությունների, կառավարության, այլ, այ սենց հանրային խորհուրդ, փաստաբանների պալատ: Ո՞ւր էին իրենք, երբ ստորագրվում էր կոնվենցիան...»:

Այնուհետև երկխոսությամբ որոշել են, որ ՓՊ-ն և ՀԽ-ն վախեցել են: Վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ կոնվենցիան համապատասխանում է մեր Սահմանադրության կարգավորումներին:

Ի գիտություն Պետրոս Ղազարյանի և Վլադիմիր Կարապետյանի՝ հայտնում եմ, որ նախկինում այդ հարցի առնչությամբ ինչպես փաստաբանների պալատը, այնպես էլ հանրային խորհուրդը հրապարակայնորեն, ԱՌԱՆՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ (շեշտում եմ հատուկ Պետրոսի համար) հնչեցրել են քննադատություններ:

Բարեխղճության կանխավարկածից ելնելով՝ կարծում եմ, որ մամուլի քարտուղարը նախկինում ուշադիր չի եղել և չի նկատել երկու կառույցների ակտիվությունը:

Անհանգստացնող է վարչապետի մամուլի քարտուղարի հեգնական տոնը Փաստաբանների պալատի և հանրային խորհրդի նկատմամբ:

Հուսով եմ՝ Վլադիմիր Կարապետյանի՝ փաստաբանների պալատի և հանրային խորհրդի նկատմամբ անթաքույց հեգնանքը և Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող մտքերը վարչապետը չի կիսում:

Հ.Գ. Ի դեպ, Վլադիմիր Կարապետյանը պետք է ընդունի, որ իրենք իշխանության են եկել նաև վախեցածներին համարձակություն տալու, ազատ խոսքը հարգելու և մարդկանց մեջ խտրականություն չդնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել