Կարծում եմ` մարդ միշտ պետք է լինի սկզբունքային և անկախ զբաղեցրած պաշտոնից կամ դիրքից պետք է անկեղծ լինի ինքն իր խղճի առջև։ Նույն սկզբունքը պետք է գործի նաև քաղաքականության մեջ։ Այսօր Գյումրիում վարչապետ Փաշինյանը կրկին հակասեց ընդդիմադիր Փաշինյանին։ Մի կին խոսեց այն մասին, որ իր որդին չի կարողանում աշխատելով պահել ընտանիքը (Հայաստանում հենց այդպես է), ինչին վարչապետը պատասխանեց, որ նա հասուն տղա է և պարտավոր է աշխատի և պահի ընտանիքը, այլ ոչ թե կառավարությունից ինչ-որ բան պահանջի։ Պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլը։ Նա կասեր․ «Ա՛յո, կառավարությունը պարտավոր է սոցիալապես ապահովել քաղաքացիներին, ա՛յո սրիկաները ժողովրդի փողերով շրջում են թիկնապահներով և էլիտար մեքենաներով, Սաշիկը ուտում է բոլորի փողերը» և բլա, բլա, բլա։ Վարչապետ Փաշինյանը և ընդդիմադիր Նիկոլը տարբեր մարդիկ են այսօր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել