«Ազգ» օրաթերթի 19.07.2019թ. համարում նշվել է, որ Սիրիայի գլխավոր մուֆթի շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, խոսելով աշխարհի բոլոր պայթյունավտանգ կետերի և Սիրիայի մասին, կրկին անդրադարձել է Արցախի հիմնախնդրին: 

Ըստ Սիրիայի հոգևոր առաջնորդի՝ «Ղարաբաղի ժողովրդի գլխավոր շարժառիթներն են անկախության ձգտելու կամքը, տարածաշրջանի պատմական անցյալը և պատերազմում տարած հաղթանակը: Անձամբ ես պաշտպանում եմ Ղարաբաղի ժողովրդի ազատության և անկախության ձգտումը»: 

Հարկ է նշել, որ Բադր ադ-Դին Հասսունը բազմիցս է նման դիրքորոշում հայտնել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ՝ անտեսելով անգամ ադրբեջանական կողմի մշտական հորդորները: Ի դեպ, Սիրիայի մուֆթին Արցախի մասին իր կարծիքը վերջին շրջանում հատկապես ընդգծում է նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տարաբնույթ միջոցառումների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել