Երբ դեռևս նախորդ տարիներից սկսած մինչև հիմա բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և տարբեր անհատներ փորձում էին թուրքական ֆիլմերի փառատոն կազմակերպել կամ խոսել տրանսգենդերերի խնդիրների մասին, հանդիպում էին հասարակության լայն շերտերի դիմադրությանը, առաջանում էին մեծ դժգոհություններ սոցցանցերում․ սա խոսում էր մարդկանց վերաբերմունքի հստակ դիրքորոշման մասին։

Հիմա փորձում եմ հասկանալ՝ էս ժողովրդի ու ողջ հանրության հետ ինչ է կատարվում։ Կարծես խորը թմբիրի մեջ ընկած լինենք, տպավորություն է (այս ամենը պետական քաղաքականության մաս է կազմում)՝ տեսնելու չենք տալիս այն կեղտոտ քարոզը, որը հիմա ամեն վայրկյան փաթաթում են մեր վզին։ ՀԿ-ները, սորոսական պատգամավորները քիչ էին, հիմա էլ Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից «Ոսկե ծիրան» փառատոնով է բացահայտ թուրքասիրության, տռանսգենդերության քարոզ իրականացվում։

Մեր հասարակությունը կամաց-կամաց կորցնում է իր հոգևոր-բարոյական իմունիտետը․ դեռևս արհեստականորեն ձևավորվող կյանքի նոր ոճն ու նոր մտածելակերպը կարող են այլևս փոփոխվել վաղը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել