Ադրբեջանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում: Այսօր ադրբեջանական կողմը տարածել է հայտարարություն, որ իբրև թե հայկական կողմը կրակ է բացել Թովուզի շրջանում աշխատող խաղաղ բնակչության վրա: Հրապարակված նկարներն անգամ եթե ոչ մասնագետ մարդն ուսումնասիրի, ապա պարզ է դառնում, որ հերթական պրովոկացիան է:

Նախ՝ նկարներում պատկերված տրակտորի անիվը, որբ իբրև թե վնասված է դիպուկահարի արձակած գնդակից, հին և չօգտագործվող անիվ է, որը ՊԱՏՌՎԱԾ Է երկու տեղից, այնտեղ չկա հրաձգային զենքի հետք:

Երկրորդ՝ տրակտորի դռան պատուհանը, որն իբրև թե վնասվել է կրկին հայ դիպուկահարի կրակոցից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ տրակտորիստը կրակոցի պահին եղել է տրակտորում: Սա սուտ է։ Երբ նայում ենք տրակտորի դռան պատուհանի վրայի ենթադրյալ կրակոցի հետքը, ապա պարզ է դառնում, որ տրակտորիստն առնվազն պետք է ծանր վիրավորում ստացած լիներ, մինչդեռ նա ողջ և առողջ ցուցադրում է, այսպես ասած, հայ դիպուկահարի կողմից արձակված կրակոցի հետքերը: Հաջորդ նկարում արդեն կոտրել են պատուհանը և մեծացրել անցքը: Մեկ նրբություն ևս հաշվի չեն առել: Երբ այդ փամփուշտն անցել է պատուհանի միջով, երբ այն չի կպել տրակտորիստին, այսինքն՝ չի հանդիպել կոշտ արգելքի, այդ ինչպե՞ս է պատահել, որ զուգահեռ պատուհանից այդ փամփուշտը չի անցել: Կարծում եմ, որ Ադրբեջանը պարզապես կրկին անցել է սադրելու, որպեսզի արդարացնի առաջնագծում իր դիպուկահարների ներկայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել