Ամեն տարի թուրքական Kadir Has համալսարանը թուրքական հասարակության շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ անց է կացնում բավական որակյալ հարցումներ։ 
Նայում եմ այս տարվա հարցման արդյունքները։ Հայաստանը, ըստ հարցված թուրքերի, Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկում 5-րդն է, ընդ որում՝ նախորդ տարիների համեմատ կտրուկ աճ է գրանցվել (նախորդ տարիներին հարցվածների միայն 18.3 %-ն էր նշել Հայաստանը որպես սպառնալիք ներկայացնող երկիր, այս տարի՝ 61.2%-ը)։ Սա բավական հետաքրքիր ցուցիչ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը գրեթե չկա ամենօրյա թուրքական մեդիա օրակարգում։

Սպառնալիքի տեսանկյունից մեզանից առաջ են ԱՄՆ-ը, Իսրայելը, Ֆրանսիան և Անգլիան։ Ըստ թուրքերի՝ մեզանից պակաս վտանգ են ներկայացնում, օրինակ՝ Հունաստանը, Սիրիան, Իրանը և Ռուսաստանը։

Ըստ հարցվածների՝ Թուրքիայի դաշնակից պետությունների ցանկը գլխավորում են Ադրբեջանը (հարցվածների 65%-ը համարում է բարեկամական երկիր), Թուրքմենստանը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (Թուրքիայի կողմից անօրինաբար գրավված Հս. Կիպրոսը), Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Կատարը, Վրաստանը և այլն։ Հետաքրքիր է, որ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետություններն ավանդաբար ընկալվում են որպես բարեկամական երկրներ, թեև իրականում այդ երկրների ու Թուրքիայի միջև հարաբերությունները շատ թերի են զարգացած։

Զեկույցը շատ ավելի հետաքրքիր արդյունքներ էլ ունի (անգլերեն տարբերակի հղումն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել