Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն սրտի, բարձր ճնշման հետ կամ պարզապես ցանկանում են պաշտպանել իրենց օրգանիզմը խոլեստերինից և խցանված արյունատար անոթներից, պետք է սկսեն բուժումն ալոճով:

Ալոճը պարունակում է ակտիվ տարրեր, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկություններ: Ալոճի ծաղիկները պարունակում են տրիմեթիլամին և գլիկոզիդ, մի փոքր եթերային յուղ:

Այս հատապտուղը պարունակում է եթերային յուղեր, թանին, սապոնին, գլիկոզիդ և ֆրուկտոզա, կալիում, նատրիում և ֆոսֆորաթթվի աղեր:

Թարմ ալոճի թուրմը, Ուիլյամ Շվեբի խոսքերով, դարձել է տարբեր հետազոտությունների և ուսումնասիրությունների հիմնական առարկա: Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ ալոճը լավ է սրտի համար, քանի որ այն կանխարգելում է կաթվածը:

Անպայման օգտագործեք այս հատապտուղը, եթե ցանկանում եք բուժել հետևյալ հիվանդությունները՝ արյան ճնշում, սրտի թույլ մկաններ կամ սրտի առիթմիա: Կարող եք օգտագործել այս հատապտուղը՝ լավացնելու ձեր սրտանոթային համակարգը:

Այն լավացնում և սնուցում է սրտամկանի բջիջները: 50-ն անց յուրաքանչյուր մարդ պետք է օգտագործի ալոճի թուրմը:

Ալոճի այլ հատկանիշներ

  • Ալոճը լավագույն հանգստացնող միջոցն է։
  • Օգնում է հոգնածության դեպքում, էներգիայի պակասի, անքնության, նյարդային վիճակների դեպքում։
  • Կարող է օգնել քաշը կորցնելու և օրգանիզմից ավելորդ հեղուկը հեռացնելու դեպքում։
  • Այս հրաշալի հատապտուղն ամրացնում է հոդերը: Այն ունի նաև հակաբորբոքային հատկություններ, այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել մարսողական խնդիրների դեպքում։
  • Օգնում է ցելյուլիտի դեմ պայքարում։
  • Պաշտպանում է ազատ ռադիկալներից և կանխարգելում արյան անոթների հիվանդությունները։
  • Ալոճ խորհուրդ է տրվում հղիներին և կերակրող մայրերին:

Ալոճի օշարակ

Մեկ կիլոգրամ ալոճը լցրեք բլենդերի մեջ, վրան այնքան ջուր լցրեք, որ 2,5սմ բարձր լինի ալոճից: Խառնեք այդ ամենը և թողեք՝ մնա 24 ժամ:

Ցածր կրակի վրա եփեք, և հենց ջուրը սկսի եռալ, եփեք ևս 30 րոպե: Երբ վերջացնեք եփելը, թողեք՝ մնա ևս 30 րոպե: Քամեք ստացված խառնուրդը և դրեք սառնարանը: Կրկնեք ամբողջ գործողությունը, վերջում քամեք խառնուրդը սրբիչով:

Խառնեք երկու ստացված հյութերը և եփեք ցածր կրակի վրա կես ժամ, կամ մինչև մնա ջրի քառորդ մասը: Ստացված խառնուրդը լցրեք շշի մեջ և խմեք օրական 6-12 ճ/գ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել