Հատապտուղ, որը կօգնի պայքարել ցելյուլիտի, արյան բարձր ճնշման դեմ


02:09 , 8 հուլիս, 2019

Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն սրտի, բարձր ճնշման հետ կամ պարզապես ցանկանում են պաշտպանել իրենց օրգանիզմը խոլեստերինից և խցանված արյունատար անոթներից, պետք է սկսեն բուժումն ալոճով:

Ալոճը պարունակում է ակտիվ տարրեր, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկություններ: Ալոճի ծաղիկները պարունակում են տրիմեթիլամին և գլիկոզիդ, մի փոքր եթերային յուղ:

Այս հատապտուղը պարունակում է եթերային յուղեր, թանին, սապոնին, գլիկոզիդ և ֆրուկտոզա, կալիում, նատրիում և ֆոսֆորաթթվի աղեր:

Թարմ ալոճի թուրմը, Ուիլյամ Շվեբի խոսքերով, դարձել է տարբեր հետազոտությունների և ուսումնասիրությունների հիմնական առարկա: Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ ալոճը լավ է սրտի համար, քանի որ այն կանխարգելում է կաթվածը:

Անպայման օգտագործեք այս հատապտուղը, եթե ցանկանում եք բուժել հետևյալ հիվանդությունները՝ արյան ճնշում, սրտի թույլ մկաններ կամ սրտի առիթմիա: Կարող եք օգտագործել այս հատապտուղը՝ լավացնելու ձեր սրտանոթային համակարգը:

Այն լավացնում և սնուցում է սրտամկանի բջիջները: 50-ն անց յուրաքանչյուր մարդ պետք է օգտագործի ալոճի թուրմը:

Ալոճի այլ հատկանիշներ

Ալոճի օշարակ

Մեկ կիլոգրամ ալոճը լցրեք բլենդերի մեջ, վրան այնքան ջուր լցրեք, որ 2,5սմ բարձր լինի ալոճից: Խառնեք այդ ամենը և թողեք՝ մնա 24 ժամ:

Ցածր կրակի վրա եփեք, և հենց ջուրը սկսի եռալ, եփեք ևս 30 րոպե: Երբ վերջացնեք եփելը, թողեք՝ մնա ևս 30 րոպե: Քամեք ստացված խառնուրդը և դրեք սառնարանը: Կրկնեք ամբողջ գործողությունը, վերջում քամեք խառնուրդը սրբիչով:

Խառնեք երկու ստացված հյութերը և եփեք ցածր կրակի վրա կես ժամ, կամ մինչև մնա ջրի քառորդ մասը: Ստացված խառնուրդը լցրեք շշի մեջ և խմեք օրական 6-12 ճ/գ: