Գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչները ժողովրդին պատրաստում են ոչ միայն խաղաղության, այլ նաև վարակիչ հիվանդության(ների) համաճարակին...

Չգիտեմ՝ ինչից ելնելով, բայց մեր երկրում մեկ էլ հանկարծ առողջապահության նախարարի հրամանով ներդրվում է 1970-ական թվականներից վերացած և աշխարհում հաշված լաբորատորիաներում պահվող Բնական ծաղիկի (օսպա) վիրուսային ինֆեկցիայով հիվանդների վարման գործելակարգ: 

Բացի այդ՝ պատերազմող երկրի առողջապահության նախարարն ի ցույց է դնում հանրությանը (ոչ միայն Հայաստանի) մեր երկրում իմումիզացիայի ծածկույթը և շեշտում, որ վերջին շրջանում ծածկույթը նվազել է 10%-ով, իսկ երբ որևէ հարցում ենք անում այդ թեմայով, պատասխանում են, որ «դա ազգային անվտանգության հարց է, և չենք կարող տրամադրել տվյալներ»: Սա նման է այն երևույթին, երբ ԱԺ պատգամավորն ասում է, որ «մենք 2-րդ, 3-րդ գծում զինվորներ չունենք»:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հակառակորդի ուշադրությունից չի վրիպում մեր իշխանության որևէ հայտարարություն, ուստի նման հայտարարությունները, նույնիսկ սեփական PR-ը առաջ մղելու համար, անթույլատրելի են:

Լավ, հասկանում եմ, որ «պլան ա դրած», պետք ա կատարի, որ Գավի հիմնադրամի ղեկավարությունը գլուխը շոյի ու հետո էլ պաշտոն դասավորի, բայց սե՞նց...

Մի խոսքով՝ պատրաստվեք, ժողովուրդ, հեշտ չի լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել