Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսն անկեղծ լուսանկար է հրապարակել, հաղորդում է «Սովետսկի սպորտը»:

Ֆուտբոլիստի 25-ամյա սիրելին պատկերված է Սեն-Տրոպեում գտնվող զբոսանավի տախտակամածին պառկած: Ռոնալդուն ներկայումս ընտանիքի հետ հանգիստն է վայելում Ֆրանսիայում:

34-ամյա պորտուգալացին և նրա ընկերուհին չորս երեխա ունեն. 2017 թ.-ի նոյեմբերին զույգը դուստր է ունեցել, իսկ մյուս երեք երեխաները ծնվել են փոխնակ մոր օգնությամբ:

Անցած սեզոնին «Յուվենտուսի» հարձակվողը մասնակցել է 43 խաղի՝ դառնալով 28 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել