Թուրքիայի նախագահ Էրդողանն արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ S-400-ի գործարքը կատարված է, և հետադարձ ճանապարհ չկա: Նա կոչ է արել ԱՄՆ-ին չգնալ պատժամիջոցների ճանապարհով մի երկրի նկատմամբ, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Անշուշտ, Էրդողանն ակնարկել է, որ կարող է Թուրքիան դուրս գալ ՆԱՏՕ-ից, քանի որ նա, շեշտելով ՆԱՏՕ-ի անդամ լինելը, այնուհետև փաստել է, որ Թուրքիայի կողմից ևս կլինեն պատժամիցողներ ԱՄՆ-ի նկատմամբ, ինչը ցավոտ է լինելու: Նա նաև շեշտել է, որ ինքը Թրամփի հետ լավ հարաբերությունների մեջ է, հեռախոսային կապի մեջ է, սակայն նույնը չի կարող ասել ամերիկյան և թուրքական պաշտոնյաների մասին: Էրդողանն անուղղակի նաև մեղադրել է Թրամփին երկու երկրների հասարակության միջև թշնամություն սերմանելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել