Նկարում պատկերված է 19-րդ դարի ամենասարսափելի բռնապետերից մեկը՝ Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-րդը (1835-1909թթ.): Նրա մասին գրեթե չի խոսվում: Նա աֆրիկյան Կոնգոյի ժողովրդի դահիճն է: Դեռևս իր կառավարման սկզբում նա ցանկանում էր, որ Բելգիան գաղութացնի Կոնգոն: Սկզբնական շրջանում նա միսիոներական ճանապարհորդություններ կազմակերպեց և կարողացավ հսկայական տարածքներ գնել Կոնգոյում: Հետագայում նա եվրոպական երկրների համաձայնությամբ տիրեց ողջ Կոնգոյին:

Ինչպես և մնացած գաղութատերերը Լեոպոլդը նույնպես ցանկանում էր մաքսիմալ եկամուտ ունենալ իր գաղութից: Իր ղեկավարման շրջանում Կոնգոն դարձել էր մի հսկայական համակենտրոնացման ճամբար: Երկրի ողջ բնակչությունը պարտավոր էր աշխատել գյուղատնտեսական դաշտերում: Անգամ երեխաներն էին պարտավորված աշխատելու: Պայմաններն ուղղակի սարսափելի էին: Յուրաքանչյուր օր բազմաթիվ մարդիկ էին մահանում, սովից և հիվանդություններից: Կառավարության կողմից ստեղծվել էին, այսպես կոչված, Հասարակական ուժեր խմբավորումներ, որոնք շրջում էին գյուղերում և հրապարակային մահապատիժներ էին իրականացնում: Տարբեր տվյալներով՝ շուրջ 10 միլիոն կոնգոյացի դարձան Լեոպոլդի ռեժիմի զոհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել