Հայտարարություն

ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ զինված ուժերում չծառայելու օրինականությանն անդրադառնալուց հետո ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ իրականացնել Analitik.am-ի նկատմամբ:

«Մեդիա Իդեա» ՍՊԸ-ն, որի շրջանակներում գործունեություն է ծավալում Analitik.am-ն, ուներ կուտակված հարկային պարտավորություններ, որոնց մասով կար բանավոր պայմանավորվածություն առ այն, որ ամեն ամիս մաս-մաս վճարվելու են: Ամիսներ շարունակ մենք առանց որևէ խոչընդոտի կատարել ենք մեր պայմանավորվածությունը, սակայն սույն ամսի 10-ին՝ այն բանից հետո, երբ Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը «ՎԵՏՕ» քաղաքական շարժման շրջանակներում անդրադարձավ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին՝ Սորոսի գրասենյակի կողմից ՀՀ արդարադատության նախարար նշանակվելուն և անդրադարձ կատարեց նրա՝ ՀՀ Զինված ուժերում ծառայությունից ազատվելու օրինականությանը, ՊԵԿ-ն իսկույն որոշեց առանց նախազգուշացնելու կալանք դնել Analitik.am-ի բանկային հաշիվների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել