Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին վերջերս այցելել է հայ-թուրքական սահման, եղել է սահմանապահ հենակետերում:

Անշուշտ, Աքարի այցի մասին ես իմացա հենց նույն օրը, երբ դեռ նա Իրանի հետ սահմանի այն հատվածում էր, որն ընդգրկում է 5-րդ սահմանային հենակետի պահպանության տիրույթը: Իրանի հետ սահմանի այցից հետո՝ արդեն Հայաստանի հետ սահմանին սահմանապահների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Իրանի կողմից ունեն ահաբեկչական տարրերի մուտքի վտանգ, ինչպես նաև կա անօրինական միգրանտների խնդիր: Նա Հայաստանի հետ սահմանին ցուցումներ է տվել սահմանապահներին, որից հետո անցել է 5-րդ սահմանապահ բրիգադի հետ խորհրդակցության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել