Ի՞նչ է տալիս մեզ Արցախում ընթացող Անկախ ֆուտբոլային ասոցացիաների կոնֆեդերացիա երկրների Եվրոպայի 
առաջնությունը: Իմ կարծիքով՝ շատ բան, այն էլ՝ լավ իմաստով։

Որոշ փորձագետներ նույնիսկ այս դրական իրադարձությունները փորձում են վատ լույսի ներքո ներկայացնել, այնքան են «խորանում», որ նշում են, թե, բացի հասարակության աչքում մեր պայքարի վարկաբեկումից և հաղթանակի իրավական հիմքերը խաթարելուց, այս առաջնությունը ոչինչ չի տալու։ Մի՞թե։

Չխորանալով նման անհեթեթ թեզի տրամաբանության մեջ՝ կարող եմ ասել, որ Արցախի և մեր շատերիս դեպքում դա ոչ միայն խաղ չէ, այլ դիվանագիտություն, տնտեսական զարգացման նորանոր ուղիների նվաճում, Արցախը քարտեզի վրա ճանաչելի դարձնելու, գովազդելու, ազգային ինքնադրսևորման, ինքնահաստատման կարևոր հնարք, որից միմիայն շահող ենք դուրս գալու, այլ ոչ թե տուժող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել