Եկեք մեկ իրողություն մեկընդմիշտ փաստենք․ Ադրբեջանը երբեք չի փոխի իր ձեռագիրը և շարունակելու է գործել նույն մարտավարությամբ ու տրամաբանությամբ, ինչպես գործել է վերջին երեք տասնամյակում։

Ռուսական «Կոմերսանտ»-ին տրված ԼՂ հակամարտությանը նվիրված հարցազրույցում Մամեդյարովի այն հայտարարությունը, թե ՀՀ նոր իշխանություններին տրված անցումային ժամանակաշրջանն ավարտվել է, վերահաստատում էր, թե Բաքուն ինչ մարտավարության պետք է անցներ։ 

Ցավալին այն է, որ մեր կողմից կարող են առկա լինել ինչ-որ սին հույսեր՝ ադրբեջանցիների հետ լեզու գտնելու և այլ դաշտում բանակցելու հետ կապված։ Սահմանում տեղի ունեցած այսօրվա ու ցանկացած դեպքի հետ կապված հարկավոր է կոշտ գնահատական տալ և համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ սադրանքները կանխելու ուղղությամբ։

Հ․Գ․ Ցավակցում եմ 19-ամյա զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի ընտանիքին, նրա հիշատակը վառ կմնա մեր հուշերում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել