Կառավարության որոշմամբ սոցիալական փաթեթի շահառուների մեջ ավելացվել են Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները՝ թվով 560 աշխատակից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում առողջապահության ոլորտի ևս շուրջ 610 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ, և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուներն անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակներում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել