ՔՊ-ական բառիգը, չիմանալով՝ ինչպես կոծկել Նուբարաշենի աղբանոցի ծուխն ու դրա հետևանքով առաջ եկած ռիսկերը, մի էյֆորիկ գրառում է արել՝ պնդելով.«Վերջին օրերին մեր մայրաքաղաքի տոնի կապակցությամբ Երևանում այնպիսի մթնոլորտ է, որի մասին կերազեն համաշխարհային մի շարք մայրաքաղաքներ:Եվ այս ամենը, առաջին հերթին, խաղաղության շնորհիվ: Շնորհավոր տոնդ Երևան,Եվ կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»:

Ավինյան Տիկոյի՞ն է Հովհաննիսյայն Արթուրը նման կերպ աջակցել, թե՞ ուղղակի Նիկոլի «խաղաղության օրակարգն» է հերթական անգամ գովաբանել: Բայց մինչ բառիգը հրճվում է, քաղաքացիները հայտնվել են կեղտոտ ծխի ու հերթական էկոլոգիակական աղեռի ճիրաններում. Նուբարաշենի աղբավայրում հոկտեմբերի 9-ին բռնկված հրդեհը ընդգրկել էր շուրջ 4 հա տարածք, մարելու համար օգտագործվել է ավելի քան 1400 տոննա ջուր և իրականացվել շուրջ 900 հողալցում, ծխի ծավալը զգալիորեն ազդել էր Երևանի մթնոլորտի վրա: Դեպքի առթիվ նույնիսկ քրեական գործ է հարուցվել՝ վտանգավոր թափոնների հետ վարվելու կանոնների խախտման հատկանիշներով: Հարց՝ այս ամենի պայմաններում ի՞նչ տոնական մթնոլորտի մասին է բառիգը մլավում, Երևա՞ն մնացե՞լ է, մարդիկ ի՞նչը տոնախմբեն :

Երևանի իրական մթնոլորտը վերջին օրերին ոչ թե տոնական էր, այլ ծխով ու առողջապահապան լրջագույն ռիսկրեով լի։ Երբ հովհաննիսյանարթուրները փորձում են իրականությունը քողակել էյֆորիկ կարգախոսներով, է՛լ ավելի է բացահայտվում նրանց իրական դեմքը։ Ինչ վերաբերում է «խաղաղությանը», ապա այս բառի՝ՔՊ-ականների կողմից այսքան չարաշահումը մի բանի մասին է միայն վկայում՝ սպասվող պատերազմի քողարկման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել