Ֆրեդներիցս մեկը ուղարկել է էս նկարը՝ փաստելու համար, որ Արամն իրականում ծառայում է ու իրականում զինվորական հագուստ է հագնում։ 

Շատ ուրախ եմ, որ նա ծառայում է, բայց այս նկարն ապացուցելու է գալիս, որ ՀՀ-ում կա արտոնյալ ծառայող, ով իր ծառայությունն անց է կացնում բաց ռեժիմում, կարա ծառայության ընթացքում երկիրը լքի, կարա ծառայության ընթացքում, երբ ուզի, որ ժամին ուզի, Հայաստանի յուրաքանչյուր մարզում լինի, կարա ծառայության ընթացքում լավ փող աշխատի։ 

Կարճ ասած՝ կեցցեք, Սերժի վախտով սենց բան լիներ, հիմա Արամին փակել էիք տվել, բայց հիմա ոնց որ նորմալ ա, որ ունենք զինվոր, ով ծառայում է բաց ռեժիմով։ 

Եթե նենց օկ ա սաղ, ապա եկեք մնացած զինվորներն էլ բաց ռեժիմով ծառայեն, վստահ եմ, որ իրանց մեջ էլ կլինեն տաղանդավոր մարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել